211652_close_icon
views-count116282 դիտում article-date 17:01 08-12-2015

Զինված ավազակային հարձակում Երևանում. «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկից հափշտակել են խոշոր չափի գումար, իսկ նշված բանկում անվտանգությունը գտնվում է բարձիթողի վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ անհայտ անձը կամ անձինք ավազակային հարձակում են կատարել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզական գլխարկով տղամարդը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պողոտայի թիվ 39 հասցեում գործող «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկ և այնտեղից հրազենի գործադրմամբ հափշտակել մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 300 հազար դրամ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը տևել է մի քանի վայրկյան, իսկ նշված բանկում անվտանգությունը մատնված է բարձիթողի: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները` վարչության պետի տեղակալ Սարգիս Մարտիրոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսայնն ու նույն վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը: Այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները` վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ դեպքի վայրում կատարում են տեղազննման աշխատանքներ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազության դատախազ Վաղարշակ Մկրտչյանը: Այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ ուսումնասիրում են նշված վայրում գտնվող տեսախցիկները: Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները` պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ք.ր օր.-ի 175 հոդ 3-րդ մասին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանություննքու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանությունը բազմիցս հորդորել է , որ իր ենթակայության տակ գտնվող Պահպանություն միավորումում կան անհրաժեշտ աշխատակիցներ, ովքեր զինված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչից կարող են օգտվել անհատ քաղաքացիները, տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները, ինչպես նաև բանկային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, սակայն նշված բանկը ինչի վրա է հույսը դրել` դրա պատասխանը կիմանա միայն բանկի մեծն կառավարիչը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր