211652_close_icon
views-count51162 դիտում article-date 13:59 27-06-2017

Խոշոր հրդեհ Երևանում՝ Հաղթանակ թաղամասի թիվ 1 տուն-ինտերնատի շինություններից մեկում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող N1 տուն-ինտերնատի տարածքում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ մի քանի մարտական հաշվարկով։ Հրշեջները մեծ դժվարությամբ նախ կանխեցին կրակի տարածումը, իսկ հետո մեկուսացրեցին այն։ Տեղում էին նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային։ Հավաքված քաղաքացիներն ասում էին, որ եթե հրշեջներն ուշանային և օպերատիվ չգործեին, կրակը կտարածվեր անմիջապես, քանի որ կային դրա նախադրյալները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր