211652_close_icon
views-count97792 դիտում article-date 16:33 22-06-2017

Կանանց մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում. 5 մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները, ովքեր նշված վայրից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկում Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վարդուհի Ռյաբուինային, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Աննա Համբարձումյանին, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Անահիտ Չերքեզյանին, Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Սաթենիկ Սաղաթելյանին և Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 27-ամյա Անի Ոսկանյանին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք նշված վայրում վիճաբանություն են կատարել, որի ժամանակ Վ. Ռյաբուինան, Ա Հաբարձումյանը, Ա. Չերքեզյանը և Ս. Սաղաթելյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա. Ոսկանյանի մարմնի տարբեր մասերին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, սակայն Ա. Ոսկանյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց, բայց հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Վ. Ռյաբուինան աշխատում է Menu.am-ում՝ որպես վարորդ-առաքիչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր