211652_close_icon
views-count4875 դիտում article-date 16:02 22-06-2017

Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Յուդդի Կրիսնանդիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորեց պարոն Կրիսնանդիին Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու առթիվ և հույս հայտնեց, որ դեսպանը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ փոխգործակցությունը խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ կատարվելիք անհրաժեշտ քայլերը, որոնց շուրջ ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցության հարցերին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նմանատիպ նյութեր