211652_close_icon
views-count19147 դիտում article-date 13:16 19-06-2017

Արտակարգ դեպք Երևանում. Խորենացի փողոցում հաստաբուն ծառի ճյուղը պոկվել և ընկել է ընթացող Volkswagen-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ, հաստաբուն ծառից մեծ ճյուղ է պոկվել և ընկել այդ պահին նշված հատվածով ընթացող Volkswagen մակնիշի 34 QZ 843 համարանիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան թեթևակի վնասվել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր