211652_close_icon
views-count31209 դիտում article-date 13:32 27-12-2023

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհին ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է տղամարդու վրա․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ «Գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ 67-ամյա Վ․ Խաչիկյանն է իսկ ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչները՝ ավագ տեսուչ Գ․ Ֆրանգյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11։20-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գյուղի վերջնամասում՝ Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում, Վ.Խաչիկյանը գետնին ընկած ծառի ճյուղեր հավաքելիս է եղել և այդ պահին ուժեղ քամու պատճառով ծառից ճյուղ է պոկվել և ընկել վերջինիս վրա՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները: 

Դեպքի փաստվ Ստեփանավանի քննչական բաժնում «անզգուշությամբ կյանքից զրկելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր