211652_close_icon
views-count130151 դիտում article-date 09:16 19-06-2017

Խոշոր ավտովթար Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ գտնվող թունելում. բախվել են Mercedes-ն ու սպիրտ տեղափոխող MAN բեռնատարը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող հատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, թունելի մեջ, բախվել են Mercedes մակնիշի 01 FQ 707 համարանիշի և վրացական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի ասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները և «Սանիթեք» ընկերությունը։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո փրկարարները օգնել են նրանց տեղափոխել շտապօգնության մեքենաներ, իսկ հետո փրկարարները դադարեցրել են Mercedes-ի գազի բալոնում առաջացած արտահոսքը, որից հետո, մինչև «Սանիթեք»-ի ժամանումը, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Երևանի ՃՈ աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ երթևեկությունը նշված հատվածում չդադարեց։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր