211652_close_icon
views-count64544 դիտում article-date 19:00 17-06-2017

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. ուսուցչուհին պնդում է, որ առանց պատճառի՝ փորձել են խեղդել իրեն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Հակոբյանի կողմից հետաքննություն է սկսվել հունիսի 15-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակչուհու ծեծի ենթարկելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 09։20-ի սահմաններում ուսուցչուհին հայտնել է, որ տան մուտքի դուռը փակելու ժամանակ 69-ամյա հարևանը՝ առանց պատճառի հարձակվել է իր վրա, բռնի ուժով տարել իր բնակարան, գցել հատակին՝ փորձելով խեղդել և ձեռքերով հարվածներ է հասցրել իր գլխի շրջանին։ Ուսուցչուհին հայտնել է նաև, որ այդ ամենի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ և ստացել է մարմնական վնասվածքներ։ Հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Գ. Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր