30-ամյա Արգամն առանց պատճառի դանակահարել է իրեն մոտեցող համագյուղացուն
30-ամյա Արգամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի խաչմերուկում տեսնելով նույն գյուղի բնակիչ Հովսեփ Անտոնյանին՝ մոտեցել է նրան և մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ գործով չպարզված սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: