211652_close_icon
views-count53879 դիտում article-date 10:36 13-06-2017

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը «07»-ով հարվածել է գազատարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գնացքի գծերի մոտ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Ախթալայի բնակիչ՝ 21-ամյա Սերյոժա Բեժանյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 10 ՕՏ 763 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Շահումյան թաղամասում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, հարվածել է գազատար խողովակին, այնուհետև գլխիվայր գլորվելով՝ հայտնվել գնացքի գծերի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի անիվը անվահեծանով պոկվել է։ Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ քաղաքացիների հետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Բեժանյանը գանգի և կոնքի կոտրվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպասում են Երևանից ժամանող ռեամոբիլին, որպեսզի վարորդին տեղափոխեն Երևան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 5-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։ Ավագ քննիչ Արարատ Ուլիխանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր