54925 դիտում
12:08 15-11-2024
Երևանում հերթական անգամ նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Mustang», «Mercedes», «Toyota Camry» և «Toyota Corolla». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, հերթական ավոտմեքենաների թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի 138 շենքի բնակիչներից 4 հգոի աշխատանքի գնալիս նկատել են, որ իրենց ավտոմեքենաների հայելիների ապակիները գողացել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թալանված ավտոմեքենաներն են «Mustang», «Mercedes CLA 450», «Toyota Camry» և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիականության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տուժածների ինքնությունը:
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ քննիչի գլխավորությամբ և քրեագետը:
Դեպքի վայրում հավաքված բնակիչներից մի քանիսը, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Էս բակում սա 4-րդ, 5-րդ դեպքն է, երբ ավտեմեքենա են թալանում, ու ոչ մի դեպք մինչև այժմ չի բացահայտվել: Եթե նախորդներից գոնե մեկը բացահայտվեր, հաստատ գողը կամ գողերը հերթական անգամ չէին գա ու չէին թալանի ավտոները: Հիմա ճիշտն ասած հույս էլ չկա՝ արդյոք այս 4 ավտոների գողը կամ գողերը կհայնաբերվեն: Հավատանք, որ գոնե այս դեպքը կբացահայտվի»:
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+