36328 դիտում
15:56 15-11-2024
Տղամարդը գնացել է «Ռեզոն» ՍՊԸ և սեփականատիրոջը առաջարկել իր նկատմամբ հովանավորչություն իրականացնել, որի դիմաց իրեն տա ամսական վարձատրություն․ վերջինս չի համաձայնվել և ծեծի է ենթարկվել, իսկ «սեյֆից» գողացել են 2 մլն 500 հազար դրամ գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանի բնակիչ 40-ամյա Արշակ Ի․-ն նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին, մի խումբ այլ անձանց հետ այցելել է Երևանի բնակիչ 49-ամյա Գևորգ Շ․-ին պատկանող, Շիրակի փողոց 1Ա հասցեում գործող «Ռեզոն» ՍՊԸ-ի տարածք և վերջինիս առաջարկել իր նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրեն տալ ամսեկան վարձատրություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գևորգ Շ․-ն հրաժարվել է հիշյալ առաջարկից, որից հետո Արշակ Ի․-ն իր համախոների հետ ծեծի է ենթարկել Գևորգ Շ․-ին և ՍՊԸ-ի տարածքում առկա աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Արշակ Ի․-ն ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արշակ Ի․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
5665 դիտում
11:48 21-01-2015
Դրամապահոցից 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրո հափշտակողը բանկի աշխատակիցն էր. տեսանյութ