211652_close_icon
views-count29211 դիտում article-date 20:47 15-03-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը, Opel-ով ատոմակայանի ճանապարհին գլխիվայր շրջվելով, հայտնվել է գնացքի գծերի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 14-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արավիրի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սերյոժա Վ.-ն իր վարած Opel  մակնիշի ավտոմեքենայով, դեռս անհայտ հանգամանքներում, Մեծամոր քաղաքից դեպի Հայաստանի ատոմային էլեկտրակայան տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել գնացքի գծերի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչաան աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր  են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր