211652_close_icon
views-count28809 դիտում article-date 11:29 20-11-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 35-ամյա վարորդը Toyota-ով 10 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է գնացքի գծերի վրա․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ 35-ամյա Արթուր Ս․-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 0,5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր առաջ ընթանալով, գլխիվայր հայտնվել երկաթգծի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքենան, փակել գազաբալոնի փականը ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր