12693 դիտում
10:27 14-11-2024
Հերթական բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախումը՝ Գեղարքունիքի մարզում. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, հերթական բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի և գնացքի գծերի հատման վայրում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Զավեն Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 63-ամյա Ավետիք Սուքիասյանի վարած բեռնատար գնացքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու հերթապահ, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիշա Գաբրիելյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Արտյոմ Ալոյանն ու Տարոն Ղազարյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի համայնքային ոստիկանության բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Գալստյանի գլխավորությամբ:
«Mercedes»-ի վարորդն ու գնացքավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է որ «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և իրավունք չի ունեցել ավտոմեքենա վարելու. վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Վթարի փատով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)