34226 դիտում
11:54 14-11-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում՝ «կինոյի խաչմերուկում», բախվել են «BMW X6»-ն ու «Kia»-ն. օպերատիվ են գործել պարեկներն ու համայնքային ոստիկանները. «Kia»-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունըՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի՝ ժողովրդին հայտնի «կինոյի խաչմերուկում», դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Խաչատրյանի վարած «BMW X6» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արա Հովհաննիսյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հերթապահ ծառայության պետ, օրվա պատասխանատու Արտակ Դիլոյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ներսես Ասատրյանն ու կրտսեր պարեկ Սևակ Գալստյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների «Kia»-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+