211652_close_icon
views-count100260 դիտում article-date 12:42 07-06-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Ծովազարդի գյուղապետը, Գավառի բժիշկները հովիվների հետ փրկել են քաղաքացու կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ծովազարդ գյուղի բնակիչ Նորիկ Մելիքյանը համայնքից մոտ 6 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում սունկ հավաքելիս է եղել, երբ կտրուկ ինքնազգացողությունը վատացել է և ուշագնաց է եղել; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին այնտեղով անցնելիս են եղել մի քանի հովիվներ, ովքեր ճիշտ կողմնորոշվելով՝ տեղեկություն են հայտնել համայքնի ղեկավար Ա. Ենգոյանին և վերջինս էլ տեղեկությունը փոխանցել է Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության բժշկական ծառայությանը։ Գյուղապետի, բժիշկների և հովիվների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում Ն. Մելիքյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, մինչ այդ, սակայն, բժիշկներն առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունն են ցուցաբերել քաղաքացուն։ Տեղացած հորդառատ անձրևն ու դաշտում առկա ցեխը մեծ դժվարությամբ են հաղթահարել վիրավորին օգնության հասած մարդիկ։ Բժշկական կենտրոնից ֆոտոլրգրողին հայտնել են, որ Ն. Մելիքյանի ինքնազգացողությունը լավ է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր