211652_close_icon
views-count64609 դիտում article-date 00:56 05-06-2017

Արտակարգ դեպք Ջերմուկում. Գազալցակայանում լիցքավորման ժամանակ ГАЗель-ը պայթել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջերմուկ և Կեչուտ ճանապարհին տեղակայված <<Ջերմուկի Ստեփանյան>> ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. լիցքավորման ժամանակ պայթել է ГАЗель մակնիշի 35 CS 762 համարանշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի և ոստիկանապետի տեղակալ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ: Արդեն դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով ГАЗель –ը՝ որը ամբողջովին վերածվել է մետաղաջարդոնի, պատկանում է Արման Համբարձումյանին: Պայթյունի հետանքով էլ կոտրվել են գազալցակայանի ապակիները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր