211652_close_icon
views-count161276 դիտում article-date 18:15 02-06-2017

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան ավտոբուսը կողաշրջվել է. կա 14 վիրավոր. Ժամանել են ՀՀ ՃՈ պետն ու Արաբկիրի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի սկզբնամասում թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան մակնիշի 1881Տ համարանիշի ավտոբուսը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 14 հոգի, որոնք բոլորն էլ եղել են ավտոբուսի ուղևորներ, տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գխավորությամբ: Ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Այս պահին տեղում աշխատում է է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, դա էլ եղել է վթարի պատճառ, իսկ վարորդը աշխատանքային հարուստ փորձ ունի և համարվում է մասնագետ: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր