211652_close_icon
views-count64594 դիտում article-date 23:00 01-06-2017

Պարզվել է՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կրակոցներ արձակողը անհատ ձեռներեց է. նրան հայտնաբերել էին «կարմիր բերետները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Արգամ Մնացականյանի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Միքայելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր անվամբ հաշվառված «Բեկաս 12Մ» տիպի 12 մլմ տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից կրակոցներ արձակելու մեջ: Նա մայիսի 29-ին կրակել էր Օհանովի 2-րդ շենքի 41 բնակարանի բնակիչ, 44-ամյա Արման Ղայթմազյանի բնակարանի մուտքի դռան շրջանակին և պատշգամբին՝ վնասելով դռան և պատուհանի շրջանակները, ինչպես նաև պատուհանի պաշտպանիչ ցանցը: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, ապրանքագիտական և դատաձգաբանական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Միքայելյանը աշխատում է որպես անհատ ձեռներեց, իսկ հրացանը գրանցված է նրա կնոջ՝ 48-ամյա Անահիտ Գալաջյանի անվամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/29/1068388/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 29-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում: Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները շենքի բակում հայտնաբերել էին որսորդական հրացանից կրակված մեկ պարկուճ և մինչ փորձագետը պարկուճը կառգրավեր ընթերականների ներկայությամբ՝ Մալաթիայի ոստիկանները նույն շենքի 7-րդ հարկի 41 բնակարանի մուտքի մոտ հայտնաբերել էին ևս մեկ կրակված պարկուճ: Դեպքի վայրում տեղզննություն էին կատարել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները՝ ավագ հետաքննիչ Արգամ Մնացականյանի գխավորությամբ: Կրակոցների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև որ նշված բնակարանի լուսամուտին փակցված արտաքին ցանցը նույնպես վնասված էր և դա, հավանաբար, դրսից արձակված կրակոցի հետևանքով էր եղել: Մալաթիայի ոստիկանները գիտեին՝ ով էր արձակել կրակոցները և ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ «հերոսին» հայտնաբերելու ուղղությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի մեծ թվով ոստիկաններ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր