211652_close_icon
views-count131781 դիտում article-date 22:25 29-05-2017

Կրակոցներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ ու «կարմիր բերետներ». հայտնաբերվել են կրակված պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները շենքի բակում հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված մեկ պարկուճ և մինչ փորձագետը պարկուճը կառգրավեր ընթերականների ներկայությամբ՝ Մալաթիայի ոստիկանները նույն շենքի 7-րդ հարկի 41 բնակարանի մուտքի մոտ հայտնաբերել են ևս մեկ կրակված պարկուճ: Այս պահին դեպքի վայրում տեղզննություն են կատարում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները՝ ավագ հետաքննիչ Արգամ Մնացականյանի գխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բնակարանի լուսամուտին փակցված արտաքին ցանցը նույնպես վնասված է և դա, հավանաբար, դրսից արձակված կրակոցի հետևանքով է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մալաթիայի ոստիկանները գիտեն՝ ով է արձակել կրակոցները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ «հերոսին» հայտնաբերելու ուղղությամբ: Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի մեծ թվով ոստիկաններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները «կարմիր բերետների». հետ հայտնաբերել են կրակողին, ով 52-ամյա Սամվել Միքայելյանն է, ում «կարմիր բերետները». իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր