211652_close_icon
views-count4652 դիտում article-date 10:14 28-05-2017

Որոշ մարզերում տեղացել է կարկուտ. կկազմվի հանձնաժողով՝ վնասի չափը պարզելու համար

Մայիսի 27-ին, ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:20-ի սահմաններում Կոտաքի մարզի Ջրառատավան գյուղում տեղացել է կարկուտ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին: Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասների չափը որոշելու համար: Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից: *** Մայիսի 27-ին, ժամը 20:14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ից մինչև 18:40-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացել է կարկուտ: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է փոխմարզպետին: Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար: Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

Նմանատիպ նյութեր