Մարզերում տեղացել է կարկուտ. կկազմվի հանձնաժողով՝ վնասի չափը պարզելու համար
Մայիսի 26-ին, ժամը 20:10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:00-ից 19:20-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի, Չորաթան, Նավուր, Վերին Կարմիր աղբյուր, Չինչին, Վերին Ծաղկավան և Գետահովիտ համայնքներում տեղացել է կարկուտ:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի տարածքային վարչության պետին:
Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար:
Նշված համայնքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ հինդրոմետ ծառայության կողմից:
***
Մայիսի 26-ին, ժամը 18:48-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:00-ից 18:20-ի սահմաններում Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքի տարածքում տեղացել է կարկուտ:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Լոռու մարզպետին:
Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար:
Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հինդրոմետ ծառայության կողմից:
***
Մայիսի 26-ին, ժամը 18:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաթեր համայնքում ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում տեղացել է կարկուտ:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետին:
Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար:
Նշված համայնքի տվյալ տարածքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հինդրոմետ ծառայության կողմից: