Հերմոն գյուղում կարկուտ է տեղացել. վնասի չափը ճշտվում է
Այսօր՝ օգոստոսի 29-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում տեղակատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում ժամը 16.30-ից մինչև ժամը 17.00-ն տեղացել է կարկուտ: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը: Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի սպասարկվում:
Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար: