Սյունիքի մարզում տեղացել է կարկուտ. վնասի չափերը ճշտվում են
Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 16:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ գյուղերում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ՏԻ և ՀԳՄՀՎ պետին, ով տեղեկացրեց, որ կարկուտը մասնակի վնասել է Արավուս, Տեղ, Հարթաշեն, Կոռնիձոր համայնքները. վնասի չափերը ճշտվում են: