211652_close_icon
views-count70053 դիտում article-date 16:30 26-05-2017

Երևանում 34-ամյա վարորդը MAN բեռնատարով վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի. բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատար մակնիշի 848 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ՝ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր