211652_close_icon
views-count36072 դիտում article-date 02:31 09-04-2015

Երևանում վերգետնյա անցման տակ 23-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի. 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 46 շենքի բնակիչ, 23-ամյա Ռաֆայել Զիրոյանը իր վարած Toyota մակնիշի 32 OU 697 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված 3 երիտասարդ հետիոտները մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել 1-03 շտապօգնության բրիգադները և վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու ժամանակ նրանց օգնել են քաղաքացիները, Երևանի ճանապարհային ոստիկանները և հրշեջ փրկարարները: Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարած, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բաժնի 4-րդ կուրսում: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վրաերթից հետո Ռ. Զիրոյանը իր ավտոմեքենայով բախվել է Opel մակնիշի ավտոմեքենայի: *** 10:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են վրաերթի ենթարկվածների ինքնությունը. հիվանդանոց են տեղափոխվել Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Թորգոմ Մանուկյանը, ով աշխատում է «Ավտոստոպ» գազալցակայանում՝ որպես լցակ, 35-ամյա Լիլիթ Հասոյանը և 17-ամյա Սարգիս Ջավոյանը: Պարզվել է նաև, որ Ռ. Զիրոյանը իր վարած Toyota-ով բախվել է Երևանի բնակիչ, 27-ամյա Հակոբ Դեմիրչյանի վարած Opel մակնիշի 34 MO 290 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով Ս. Ջավոյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս վրաերթի ենթարկվածները՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթրկվածներից Լ. Հասոյանն ու Ս. Ջավոյանը մայր ու որդի են: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր