211652_close_icon
views-count114911 դիտում article-date 23:00 24-05-2017

ՀՀ ոստիկանությունը էջմիածնում վնասազերծել է զինված խումբ, ովքեր ձեռք էին բերել զենք և ռազմամթերք և պետք է իրականացնեին ծանր հանցագործություն, այդ թվում՝ սպանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ գյխավոր վարչության/ և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով պրոֆեսիոնալ ձևի օպերատիվ վնասազերծման գործողություններ են կատարել Էջմիածին քաղաքում: Այնտեղ գտնվող բնակարաններից մեկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 հոգու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, եռյակը պլանավորել էր կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն և անօրինական եղանակով ձեռք էին բերել մեծ քանակի զենքեր և զինամթերք, անգամ կազմել էին սպանության նախապատրաստական գործողություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակի կողմից վարձակալված բնակարանում հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք: Ծանր հանցագործության մեջ կասկածվողների վնասազերծումը ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ եռյակը Էջմիածնում պետք է մահափորձ կատարեր հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող՝Վստրեչի Ապերի և Դոն Պիպոյի նկատմամբ, քանի որ ունեցել են տեղեկություններ, որ օրերս Հայաստան վերադարձած Դոն Պիպոն հանդիպում էր խնդրել Վստրեչի Ապերի հետ, քանի որ տարիներ առաջ իրեն Դոն Պիպո հռչակած Արթուր Ասատրյանը կասկածներ է ունեցել, որ տարիներ առաջ իր նկատմամբ մահափորձ են կատարել ինչ-որ մարդիկ և գուցե դա է պատճառը, որ վերադարձել է Հայաստան: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/24/1067930/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ մայիսի 24-ին, Երևանում մահափորձ էր կատարվել հանցագործ աշխարհում հայտնի 2 հեղինակությունների նկատմամբ: Թիրախում էին եղել Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանը և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ, էջմիածնեցի Արթուր Ասատրյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր