211652_close_icon
views-count108808 դիտում article-date 07:49 24-05-2017

Արտակարգ դեպք Վարդենիսում. պայթեցրել են «Պստի Հակոբի» BMW-ն, վարկածներից մեկը «չղջիկների» հետ է կապված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայթուցիչով ժամը 04։30-05։00-ի սահմաններում պայթեցրել են Վարդենիս քաղաքում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տներից մեկի մոտ կայանված վիճակում գտնվող Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 62-ամյա «Պստի Հակոբ» մականվամբ Հակոբ Սիմոնյանին պատկանող BMW մակնիշի 50 QT 101 համարանիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վնասվել է ավտոմեքենան և «Պստի Հակոբի» տան ապակիները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Վարդենիսի դատախազ Սևակ Շհոյանը: Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կա վարկած, որ հնարավոր պայթյունը կապ ունի Գեղարքունիքի մարզի Զոդի ոսկու հանքի հետ, ժողովրդի լեզվով ասած՝ «չղջիկների» ձեռագիրը լինի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Սիմոնյանն աշխատում է Վարդենիսի Զոդի ոսկու հանքում՝ որպես հորատման և պայթեցման աշխատանքների գծով պետի տեղակալ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր