211652_close_icon
views-count60576 դիտում article-date 12:14 21-05-2017

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 39-ամյա հարբած վարորդը RAV-ով վրաերթի է ենթարկել դպրոցի «Վերջին զանգին» նախապատրաստվող երեխաներին. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանը Փանիկ գյուղի 2-րդ փողոցում իր վարած RAV 2203 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Փանիկ գյուղի բնակիչներ, 18-ամյա Ռազմիկ Մարգարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու Ավստրիական հիվանդանոց , 17-ամյա Դավիթ Մարկոսյանին, 17-ամյա Ժաննա Բեգոյանին, 18-ամյա Լյուդմիլա Բոյաջյանին, 19-ամյա Մայրանուշ Կարապետյանին և 15-ամյա Ռևիկ Ճավռշյանին: Վերջիններս էլ տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Վոլոդյա Լոռեցյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Նրա խմածության աստիճանը եղել է 80 տոկոս: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված բոլոր երեխաները սովորում են Փանիկ գյուղի միջնակարգ դպոցում և այդ պահին «Վերջին զանգի» տոնական հանդեսի փորձ անելիս են եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր