4083 դիտում
21:24 27-05-2016
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցի շրջանավարտների Վերջին զանգին
Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր տոն է` հնչում է ավարտական վերջին զանգը:
Այդ առիթով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցի շրջանավարտների Վերջին դասի միջոցառմանը: Շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին` նախարարը, մասնավորապես, նշել է. "Դուք կյանք եք մտնում և երկար ճանապարհ ունեք գնալու, և այդ ճանապարհի ընթացքում կլինեն հաջողություններ և անհաջողություններ։ Երբեք չի լինում, որ կյանքը լինի միշտ հաջող կամ միշտ անհաջող։ Պետք է ձեր սխալից չվախենաք և առաջ գնաք՝ միշտ հիշելով, որ կա ամենակարևորը՝ յուրաքանչյուր քայլից հետո պետք է հարցնել՝ ինչու, ինչու եք այդ քայլն անում, ինչու եք այդ ճանապարհն ընտրել։ Հիմա կարևոր շրջան է հայ ժողովրդի համար։ Մեզ հույսը հայ երիտասարդն է, ով պետք է ստանա աշխարհում հնարավոր ամենաբարձր կրթությունը, բայց նրա սրտում պետք է բաբախի մեր 5000 տարվա քաղաքակրթությունը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահորեն առաջ ընթացեք և շենացրեք մեր երկիրը"։
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ հատուկ է այցելել մարզային դպրոց, որպեսզի տեսնի` մարզերում, մեր երկրի տարբեր անկյուններում, մեր փոքր դպրոցներում կրթությունը կազմակերպման, քաղաքացու ձևավորման մթնոլորտը: "Մենք պետք է ամբողջապես հենվենք նոր սերնդի վրա:
Յուրաքանչյուր սերունդ ունեցել է իր պատասխանատվությունը, իսկ այս` անկախության սերունդը, պետք է ունենա երկու կարևոր զգացում, որը նաև կրթության բովանդակությունն է` ազատություն և պատասխանատվություն երկրի ապագայի համար",-նշել է նախարարը` լրագրողների խնդրանքով ևս մեկ անգամ անդրադառնալով այս օրերին դպրոցներում տեղի ունեցող հնարավոր դրամահավաքին: Լևոն Մկտչյանը ևս մեկ անգամ հորդորել է զերծ մնալ դրամահավաքներից: "Կրկին կոչ ենք անում ավելի համեստ ու բովանդակալից նշել "Վերջին զանգը": Մենք մեր հերթին զգուշացրել ենք տնօրեններին, որպեսզի բացառեն դրամահավաքը, ծնողական կոմիտեներին զգուշացրել ենք հավաքել այն նվազագույն գումարը, որն անհրաժեշտ է երեխաների համար: "Վերջին զանգի" արարողությունը, ցավոք, դառնում է նույն գործընթացը, ինչ մեր` Ամանորի սեղանների մրցակցությունը",-նշել է նախարարը:
Նշենք, որ այս տարի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավ արտների թիվը կազմում է շուրջ 20 հազար աշակերտ:
Նմանատիպ նյութեր
2509 դիտում
22:44 27-05-2016
Տարոն Մարգարյանը Սեյրան Օհանյանի հետ միասին ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների Վերջին զանգին
1905 դիտում
18:38 03-12-2014
Հիմնանորոգվել է Ներքին Գետաշեն - Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհը. տեսանյութ
Այս բաժնից
679 դիտում
16:44 13-11-2024
ՀՀ-ն կանցնի արհեստավարժ բանակի, սակայն պարտադիր ժամկետային զինծառայությունը կշարունակվի. Պապիկյան
712 դիտում
16:17 13-11-2024
Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտի խնդիրները
682 դիտում
15:40 13-11-2024
Եթե երեւանցի ընտրողների 10 տոկոսը ստորագրի, հարցը կգնա հանրաքվեի. Թեւանյանը՝ տրանսպորտի թանկացման մասին