211652_close_icon
views-count11999 դիտում article-date 23:17 19-05-2017

Սանդրո Ռամիրես. Հուսով եմ, «Ռեալին» գոլ խփեմ ու «Բարսելոնան» չեմպիոն կդառնա

«Մալագայի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը անդրադարձել է Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում կայանալիք «Ռեալի» հետ խաղին: «Հուսով եմ, որ կգրավեմ «Ռեալի» դարպասը ու «Բարսելոնային» չեմպիոնություն կապահովեմ: Հուսով եմ, որ դա այն օրը կլինի, որի մասին երազել եմ: Ես «Բարսելոնային» ամեն ինչի համար պարտական եմ, այնպես որ հույս ունեմ, որ դա կլինի», ասել է Ռամիրեսը: Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ «Ռեալը» 3 միավորով գերազանցում է «Բարսելոնային»: Մադրիդցիները հյուրընկալվելու են «Մալագային», իսկ «Բարսելոնան» տանը ընդունելու է «Էյբարին»: Ռամիրեսը «Բարսելոնայի» սան է, որը 2016 թվականին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Մալագա» և այժմ 14 գոլով թիմի գլխավոր ռմբարկուն է:

Նմանատիպ նյութեր