Յուպ Հայնկես. Մենք «Ռեալին» երկու գոլ նվիրեցինք, բայց չենք հանձնվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ռեալից» կրած պարտությունը (1:2):
«Մենք ակնհայտ սխալներից հետո «Ռեալին» երկու գոլ նվիրեցինք, իսկ մեր ստեղծած պահերը չիրացրեցինք:
Մեզ միայն գոլերը պակասեցին: Բարդ էր ընդունել Ռոբենի ու Բոատենգի կորուստները, իսկ հետո մենք ընդմիջումից առաջ հիմար գոլ բաց թողեցինք:
Բոլոր դեպքերում, մենք բազմաթիվ լավ պահեր ստեղծեցինք, պարզապես չիրացրեցինք՛ Մենք չենք հանձնվի, առջևում դեռ 90 րոպե կա:
Այսպիսի մակարդակի խաղերում չի կարելի նման սխալներ թույլ տալ պաշտպանությունում: Պետք է ավելի արդյունավետ գործել, երբ պահեր ես ստեղծում», ասելէ Հայնկեսը: