211652_close_icon
views-count35637 դիտում article-date 11:46 19-05-2017

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինը տապալել է գովազդային վահանակը և բախվել հաստաբուն ծառերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 24-ամյա Աշոտ Օհանյանի վարած Mercedes մակնիշի 81 MT 008 համարանիշի և 27-ամյա Գևորգ Բոյմշակյանի վարած BMW մակնիշի 34 TN 552 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև շպրտել մայթեզրին տեղադրված «Սանիթեք» ընկերության աղբի ամանը և հայտնվել հողածածկ գոտում՝ բախվելով ծառերի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախսպատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր