211652_close_icon
views-count59385 դիտում article-date 14:49 17-05-2017

Արտակարգ դեպք Հրազդանում. 25-ամյա կինը ոստիկաններին հայտնել է. «Տան լույսերն անջատեցին, 20 գրամանոց ոսկյա շղթան կուլոնով վզիցս պոկեցին, տարան»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կողոպուտի հատկանիշով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 16-ին, Սոլակ գյուղի 5-րդ փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վարդուհի Հովակիմյանը ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 20։45-ի սահմաններում, իրեն անհայտ պայմաններում տան լույսերն անջատելուց հետո հյուրասենյակում անհայտ անձը մոտենալով իրեն՝ բռնել է ձեռքերից և քաշելով պոկել պարանոցին գցած մոտ 20 գրամ քաշով ոսկյա շղթան՝ իր կուլոնով։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններին նա հայտնել է, որ «անկոչ հյուրն» առանց որևէ բառ ասելու հեռացել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր