211652_close_icon
views-count6524 դիտում article-date 19:31 13-05-2017

Եգիպտոսում հնագետները 17 մումիա են գտել

Կահիրեի հարավում գտնվող Էլ Մինյա նահանգում հնագետները 17 մումիա են հայտնաբերել: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Նրանք դամբարանը գտել էին դեռևս անցած տարի: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են միջանցքներ, որտեղ պահված են եղել մումիաները: Դրանց հետ միասին հնագետները գտել են նաև սարկոֆագներ, թաղված կենդանիներ և պապիրուսներ: Դեռևս պարզ չէ, թե հայտնաբերված մումիաները կոնկրետ որ դարաշրջանի են, բայց հնագետներն այն վերագրում են Մ.թ.ա IV- III (հելլենիստական) դարերին:

Նմանատիպ նյութեր