Սևաստոպոլում հնագետները մ.թ.ա III-II դարերի զոհասեղան են գտել
«Херсонес Таврический» արգելոց-թանգարանի արշավախումբը հայտնաբերել է մ.թ.ա III-II դարերում կառուցված շինություն: պեղումենրի ընթացքում հայտնաբերվել են նաև զոհասեղանի պարագաներ: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Առայժմ դժվար է հստակ նշել, թե ինչ նպատակների է ծառայել շինությունը, բայց ամենայն հավանականության ունեցել է տնտեսական նշանակություն:
Հայտնաբերվել է նաև զոհասեղան, որի վրա պատկերված է Ապոլոնը` քնար նվագելիս: