Պերուում կնոջ յուրօրինակ մումիա է հայտնաբերվել
                        Պերուում հայտնաբերվել է «էմբրիոնի» դիրքով  հուղարկավորված կնոջ մումիա: Հնագետների խոսքով, այն մոտ 1000 տարեկան է: 
Հետազոտությունը պարզել է, որ կինը մահացել է մոտ 50 տարեկանում: Թաղման այդպիսի դիրքը խոսում է այն մասին, որ կնոջը զոհաբերել են աստվածներին: 
Մումիան կտեղափոխվի Ֆրանսիայի Լիոն քաղաքի թանգարան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

