Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա․ Պատմության այս օրը
1229 թ. - Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։
1858 թ. - ծնվել է Ռուդոլֆ Դիզելը, գերմանացի հայտնի գյուտարար և ճարտարագետ, դիզելային շարժիչի հայտնագործողը (մահ. 1913 թ.)
1871 թ. - ստեղծվեց Փարիզյան կոմունան։
1864 թ. - ծնվել է Թորոս Թորամանյանը, հայ նշանավոր ճարտարապետ (մահ. 1934 թ.)
1949 թ. - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։
1959 թ. - ծնվել է Լյուկ Բեսոնը, ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
1965 թ. - խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։
1989 թ. - Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա։
2009 թ. - Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։