211652_close_icon
views-count143400 դիտում article-date 13:02 08-05-2017

Մինչ որոշ մարդիկ «զառանցում են», թե հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը հանրապետությունը լքել է, այսօր նրա կողմից Տավուշի մարզում բացվեց հուշաղբյուր-խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, մայիսյան եռատոնի առթիվ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում բացվեց Հայկ Ղազարյանի հուշաղբյուր- խաչքարը, որը նվիրված է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոսներին։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի տեղադրման գաղափարի հեղինակը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանն է, և այս պահին խաչքարի մոտ են հավաքվել մեծ թվով տեղաբնակներ, Տավուշի մարզի բնակիչներ, հանրապետության մարզերից ու Արցախի Հանրապետությունից ժամանած հյուրեր։ Նշված հատվածն ամբողջովին բարեկարգվել է Ղազարյանների ընտանիքի կողմից, ու հիմա տեղաբնակներն այս հատվածը համարում են իրենց համար սրբության սրբոց։ Խաչքարի օծումը կատարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոսպոս Գալստանյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 219+
219+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր