211652_close_icon
views-count41310 դիտում article-date 14:13 06-05-2017

Երևանում 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել ճանապարհն ասֆալտապատող 3 աշխատակիցներին, այնուհետև բախվել է ЗИЛ բեռնատարին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար և վրաերթեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում Ա. Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի դիմաց Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 63 շենքի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Բադալյանը իր վարած BMW մակնիշի 31 RR 313 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սեյրան Հարությունյանին, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 27-ամյա Համազասպ Համազարյանին և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 14 տան բնակիչ՝ 28-ամյա Վահագն Սարուխանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Բադալյանը վրաերթից հետո բախվել է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի բնակիչ՝ 47-ամյա Ատոմ Սիմոնյանի վարած ЗИЛ մակնիշի 16 ՕՕ 689 համարանիշի բեռնատարին։ Վրաերթի ենթարկված Ա. Հարությունյանը, Հ. Համազարյանն ու Վ. Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները այդ ժամանակ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս են եղել, իսկ ЗИЛ-ն էլ գրանցված է «Լիլիթ-8» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր