211652_close_icon
views-count26101 դիտում article-date 15:50 04-05-2017

Արտակարգ դեպք Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում. ժայռը փլուզվել ու լցվել է պահակակետի վրա. ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ լեռնահարստացման կոմբինատի պայթուցիկ նյութերի պահեստի պահակակետի վրա ժայռը փլվել է, և պահակը գտնվում է ներսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժին, որ «գլխի քերծվածքներ, քթի մեջքի սալջարդ վերք, իրանի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի Շամլուղ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Սարուխանյանն է, ով վնասվածքները ստացել է նշված կոմբինատում այն ժամանակ, երբ պահակակետի վրա է ընկել ժայռից պոկված բեկորը և ինքը մնացել է պահակակետի փլատակների տակ, ինչի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սարուխանյանն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնում ռազմականացված ջոկատում՝ որպես հրաձիգ։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր