31771 դիտում
09:44 04-05-2017
11-ամյա Սիրանուշին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ. բազմազավակ ընտանիքը գումար չունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում՝ ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա, սոցիալապես անապահով վիճակում է ապրում Շահինյանների բազմազավակ ընտանիքը (4 անչափահաս երեխա):
Ընտանիքի անդամներից և ոչ մեկը աշխատանք չունի, գոյատևման միջոցը թոշակն է ու նպաստը, որը կազմում է ընդամենը 76 հազար դրամ: Սակայն այս դժվարությունները նրանց այնքան էլ չեն անհանգստացնում, ինչքան այն, որ մեծ երեխային՝ 11-ամյա Սիրանուշին, անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, որի համար էլ, հասկանալի է, խոշոր գումարներ են պահանջվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի հիվանդությունը հայտնաբերվել է այս տարվա փետրվար ամսին, այն է՝ ուղեղիկի աջ կիսագնդի ԱՎՄ: Այժմ անհրաժեշտ է այնպիսի վիրահատություն, որն արժե 4-6 մլն դրամ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ծնողներն ասացին, որ երեխայի գլուխն անընդհատ ցավում է, և նա հաճախակի ընկնում է ցնցումների մեջ:
Խնդրանքով դիմում ենք բոլոր բարեգործ և սրտացավ մարդկանց, որ օգնության ձեռք մեկնեն այս խիստ կարիքավոր ընտանիքին, ով ինչքան որ կարող է:
Օգնել ցանկացողները կարող են զանգահարել երեխայի հայրիկին՝ Ռոմիկ Շահինյանին՝ 093-15-83-27 հեռախոսահամարով:
[img]http://shamshyan.com/ups/images/0856658001493995226560297.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+