211652_close_icon
views-count3212 դիտում article-date 16:59 08-12-2016

Արցախյան պատերազմի մասնակցի որդին բժշկական օգնության կարիք ունի, սակայն բազմազավակ ընտանիքը գումար չունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վեդիից Սուսաննա Փաշայանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: 2011 նա թվականին ամուսնացել է 46-ամյա Նվեր Աբրահամյանի հետ, ով արցախյան պատերազմի կամավորական ազատամարտիկ է եղել և 3-րդ կարգի հաշմանդամ է: 2012 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Կարեն Աբրահամյանը, բնածին էնցեֆալոպաթիայով, բնածին շլությամբ և հոգեխոսքային զարգացման խարխափմամբ, աջ աչքի տեսողությունը 18 տոկոս է, իսկ ձախինը՝ 20 տոկոս: Կարենից հետո զույգն ունեցել է ևս երկու փոքրիկ ՝ տղա /երկու տարեկան է/ և դուստր /յոթ ամսական/: Ընտանիքը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, աշխատանք չունեն և չեն կարողանում հոգալ Կարենի բուժման ծախսերը՝ ֆիզիոթերապևտիկ, վերականգնողական, լոգոպետիկ և տեսողության հետ կապված նաև վիրահատական միջամտություն: Արդշինբանկում Սուսաննա Փաշայանի անունով բացվել են հաշվեհամարներ և ցանկացողները կարող են իրենց ներդրումն ունենալ հետևյալ հաշվեհամարներին՝ [b]2477604619850000 ՀՀ դրամ; 2477604619850010 ՌԴ ռուբլի; 2477604619850020 ԱՄՆ դոլար; 2477604619850030 ԵՎՐՈ; SWIFT:ASHBAM22[/b] Սուսաննա Փաշայանի հեռախոսահամարն է՝ [b]+374 43 182 112:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր