211652_close_icon
views-count31526 դիտում article-date 23:14 03-05-2017

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota Corolla-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոս փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Աղաջանյանի վարած Toyota Corolla մակնիշի 81 DM 100 համարանիշի և Opel մակնիշի 863 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը տեղում բժշկական օգնություն ցուցաբերեց Opel-ի վարորդին, ինչից հետո նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ըստ դեպքի վայրում հավաքված ականատեսների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, ով շրջադարձի ժամանակ պետք է զիջեր գլխավոր ճանապարհով ընթացող Toyota Corolla-ի վարորդին, սակայն չզիջելով ՝ ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետ տեղի է ունեցել վթարը: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր