211652_close_icon
views-count133550 դիտում article-date 14:12 02-05-2017

Խոշոր հրդեհ Երևանում. բարձրահարկ շենքում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի կիլոմետր հեռավորությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5, թիվ 8, թիվ 11, թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մի քանի մարտական հաշվարկներով, իսկ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ավտոսանդուղքով։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ Փրկարար ծառայության փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ բնակարանը, որը որ այրվում է, բնակեցված չէ՝ ըստ դեպքի վայրում հավաքված հարևանների պատմածի։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի, էլեկտրոցանցի, Երևանի շտապօգնության հերթապահ խմբերը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն, Փրկարար ծառայության գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Երևանի Փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանը։ Տեղում էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր