211652_close_icon
views-count3799 դիտում article-date 14:42 29-04-2017

Մասիմիլիանո Ալեգրի. Մեզ արդարացում չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է Իտալիայի առաջնությունում «Ատալանտայի» հետ խաղին (2:2): Նշենք, որ 89-րդ րոպեին «Ատալանտան» գոլ խփեց և խուսափեց պարտությունից: «Անիմաստ է արդարացումներ փնտրել, դա անօգուտ գործ է: Արդյունքը արտացոլում է խաղի պատկերը: Խաղը մեր ձեռքում էր, մենք հաղթում էինք, սակայն վերջում մեզ ոչ բնորոշ գոլ բաց թողեցինք: Սա մտորումների տեղիք է տալիս, քանի որ չորեքշաբթի «Մոնակոյի» հետ խաղ ունենք, թիմ, որը նման է «Ատալանտային»: Երկրորդ, Իտալիայի չեմպիոնի հարցը դեռ բաց է, քանի որ մեզ նախկինի պես անհրաժեշտ է վաստակել 7 միավոր», ասել է Ալեգրին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր