Մասիմիլիանո Ալեգրի. «Բարսելոնան» կարող է մեզ չորս գնդակ խփել
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ «Բարսելոնայի» նկատմամբ տարած խոշոր հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/12/1064200/]հաղթանակը[/url] (3:0) բավարար չէ հաջորդ փուլ դուրս գալու համար:
««Բարսելոնան» ՊՍԺ-ին վեց գոլ խփեց: Մեզ կարող է չորսը խփել: Մենք պետք է աշխատենք, որպեսզի գանք Բարսելոնա և գոլ խփենք:
Տղաները ցանկանում են եզրափակիչ հասնել և մենք պետք է մեր ուժեղ կողմերը ցուցադրենք: Սակայն նախ պետք է պատրաստվենք Իտալիայի առաջնությանը», ասել է Ալեգրին: