Մասիմիլիանո Ալեգրի. Ոչ մի երաշխիք չկա, որ Ռոնալդուն չի հայտնվի պահեստայինների նստարանին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, թե թիմը ինչ կկազմով կխաղա Իտալիայի առաջնության 2-րդ տուրում՝ «Լացիոյի» հետ հանդիպմանը:
«Դիբալան ու Մանջուկիչը կարող են Ռոնալդուի հետ միասին խաղալ: Վաղը մեզ յուրահատուկ մթնոլորտ է սպասվում, այնպես որ բոլոր խաղացողները անհրաժեշտ կլինեն, նույնիսկ նրանք, ովքեր փոխարինման դուրս կգան:
Դիբալայի պահով որոշում այսօր կկայացնեմ: Ռոնալդուն միշտ պայքարի է նետվում: Նա իսկական չեմպիոն է, որը իր անունը վաստակել է ծանր աշխատանքի շնորհիվ: Նա ուսանելի օրինակ է և բարձրացրեց թիմի նշաձողը:
Սակայն դա չի նշանակում, որ միշտ մեկնարկային կազմում կլինի: Դրա երաշխիք չկա», ասել է Ալեգրին: