Մասիմիլիանո Ալեգրի. «Ռեալի» հնարավորությունները ավելի բարձր եմ գնահատում
Տուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալի» հետ հանդիպման վերաբերյալ տեսակետ է հայտնել, որ իր սաները պետք է գերազանց ֆուտբոլ ցուցադրեն եւ հարձակման գծում, եւ պաշտպանությունում:
Ալեգրիի կարծիքով, արքայական ակումբի՝ եզրափակիչ մտնելու հնարավորությունները ավելի բարձր են: Չեմ կարծում, որ խաղերից նույնիսկ մեկը առանց գոլերի անցնի: Այդ իսկ պատճառով մենք պետք է անընդհատ ռիթմի մեջ մնանք, հատկապես՝ առջեւի գծում: Նման մրցավեճերում պետք է ձգտել ցուցադրել եթե ոչ իդեալական, ապա գոնե գերազանց խաղ՝ թե պաշտպանությունում, թե հարձակման գծում: «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի գործող տիտղոսակիրն է, այդ իսկ պատճառով, նա եզրափակիչ մտնելու ավելի մեծ հնարավորություններ ունի: Սակայն մենք պետք է խաղանք այնպես, ինչպես կարող ենք՝ չմոռանալով, թե ինչ փայլուն թիմ է մեր դեմ գործելու», Ալեգրիի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին: